Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները Նապոլեոնի նմանակի աշխատատեղ են բացել


17:30 , 2 սեպտեմբեր, 2019

Սուրբ Հեղինե կղզու իշխանությունները Ֆրանսիայի կայսր Նապոլեոն Բոնապարտի նմանակի աշխատատեղ են բացել. նա կներկայացնի տարածաշրջանը կայսեր մահվան 200-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով կղզու իշխանություններին:

Նշվում է, որ Նապոլեոնի նմանակի հավակնորդը պետք է ներկայացուցչական տեսք ունենա և կարողանա շփվել բարձրաստիճան քաղաքական գործիչների հետ:

Հստակեցվում է, որ առաջարկվող աշխատանքը ժամանակավոր է: Նմանակը միջոցառումների կմասնակցի երեք տարի: