Թառաթումբ և Արզնի գյուղերում փրկարարները շահմար և գյուրզա են բռնել


15:40 , 2 սեպտեմբեր, 2019

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

Մասնավորապես` Վայոց ձոր մարզի Թառաթումբ և Կոտայքի մարզի Արզնի գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են 1 շահմար, 1 գյուրզա տեսակի օձեր և տեղափոխել անվտանգ տարածք: