Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի


15:20 , 2 սեպտեմբեր, 2019

Հանրապետության տարածքում` սեպտեմբերի 2-ի ցերեկը, 5-7-ը շրջանների զգալի մասում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ:

Քամին հյուսիս-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 2-ին սպասվում է անձրև և ամպրոպ, 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 5-7-ը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: