ԱՄՆ-ը խոստացել է աջակցել Ուկրաինային


14:20 , 2 սեպտեմբեր, 2019

Panorama.am-ը գրում է.

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Ուկրաինային։ Լենտա.ռու-ի հաղորդամամբ, Փենսը շնորհավորել է Զելենսկիին նախագահի պաշտոնում «ուժեղ մեկնարկի» համար։ Նա հավելել է, որ հարաբերությունները երկրների միջև ամուր են, ԱՄՆ-ը 2014 թվականից պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։

«Ես կարող եմ վստահեցնել ձեզ, որ մենք կշարունակենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին անվտանգության և տարածքային ամբողջականության հարցերում, այդ թվում կպաշտպանենք Ուկրաինայի իրավունքները Ղրիմի նկատմամբ»,- հայտարարել է Փենսը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ