«Ռոմա»-ն պատրաստվում է դիմավորել Հենրիխ Մխիթարյանին


13:22 , 2 սեպտեմբեր, 2019

Ինչպես հաղորդում է Calciomercato-ն, երեկ կայացած արագ բանակցություններից հետո «Արսենալ»-ն ու «Ռոմա»-ն ավարտին են հասցրել գործարքը: 

Նշվում է, որ հայ ֆուտբոլիստն արդեն Հռոմի ճանապարհին է: Մոտ մեկ ժամից նա կժամանի Իտալիայի մայրաքաղաք՝ «Ռոմա»-ի համար բուժզննում անցնելու:

Մխիթարյանը հռոմեական ակումբ կտեղափոխվի վարձակալությամբ, հետագա գնման հնարավորությամբ:

Մխիթարյանը 2018 թվականի հունվարից է հանդես գալիս լոնդոնյան թիմում, ուր տեղափոխվել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ից: «Արսենալ»-ի կազմում ընդհանուր առմամբ 59 հանդիպման է մասնակցել՝ դառնալով 9 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ:

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն ԱՊԼ-ում «Արսենալ»-ի 4 խաղից մասնակցել է 3-ին և միայն մեկում է դաշտ դուրս եկել մեկնարկային րոպեներից: