Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին


13:01 , 2 սեպտեմբեր, 2019

Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտնել է հրաժարական տալու մասին: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, կառավարությունը վայր է դնում լիազորությունները:

«Ես որոշել եմ հրաժարական տալ, քանի որ գտնում եմ, որ կատարել եմ իմ առաքելությունն այս փուլում»,- գրել է Բախտաձեն իր ֆեյսբուքյան էջում:

Օրենքի համաձայն՝ նախարարները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչ կառավարության նոր կազմի հաստատումը:

Վարչապետի թեկնածու կարող է առաջարկել այն կուսակցությունը, որն ամենաշատ ձայնն է հավաքել խորհրդարանական ընտրությունների ժամանակ, այսինքն՝ «Վրացական երազանք»-ը: