Տեսնես Հայկ Մարությանը գոնե հասկացե՞լ է, որ, «մշտանորոգ» բառն օգտագործելով, ինքնաբերաբար կդառնա «հակահեղափոխական»


11:25 , 2 սեպտեմբեր, 2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը... Ուշադրություն․ ուղերձ է հղել գիտելիքի օրվա առիթով: Ուղերձ: Գիտելիք: Կարգին Հայկո...

Էստեղ է ասված՝ ով գիտելիքից ու դպրությունից խոսա, դու չիր ու չամիչից խոսա... Կամ շեֆիդ սիրած թան ու մածունից:

Հ.Գ. Տեսնես գոնե հասկացել է, որ, «մշտանորոգ» բառն օգտագործելով, ինքնաբերաբար կդառնա «հակահեղափոխական», բոլոր ճշմարիտ հեղափոխականների աչքի փուշը՝ ընդունելով, որ իրենից առաջ էլ, փաստորեն, կյանք է եղել, նորոգում է եղել: