Անցած 28 տարիներն ապացույց են ողջ աշխարհին մի պարզ իրողության՝ Արցախը մերն եղել է, կա և կլինի


10:41 , 2 սեպտեմբեր, 2019
Սիրելի արցախցիներ, շնորհավորում եմ Ձեզ Անկախության 28-րդ տարեդարձի առթիվ։ Անցած 28 տարիները ապացույց են ողջ աշխարհին մի պարզ իրողության՝ Արցախը մերն եղել է, կա և կլինի։ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ և սահմաններին ծառայություն անցնող յուրաքանչյուր զինվորական մեր երկրի պահապանն է, մեր անկախության հենասյունը և մեր հպարտության երաշխավորողը։ Թող Տիրոջ սերն ու ողորմությունը հովանի լինեն Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններին և աշխարհասփյուռ մեր ժողովրդի զավակներին:

Կեցցե Արցախի անկախությունը և պետականությունը։
Փառք նահատակներին և հավերժություն հայ ժողովրդին:
ԱՐՑԱԽԸ ՄԵՐՆ Է և ՎԵՐՋ։
#եկԱրցախ28