Բրիտանացին տուգանվել է սեփական ավտոմեքենայի տանիքին այլ ավտոմեքենա տեղափոխելու համար (Video)


00:15 , 1 սեպտեմբեր, 2019

Բրիտանիայում տղամարդուն տուգանել են ավտոմեքենայի տանիքին մեքենա տեղափոխելու համար: Այդ մասին հայտնում է The Independent-ը:

Գլինդուր Վին Ռիչարդսը չաշխատող Skoda-ն տեղավորել է իր Volkswagen-ի տանիքին և տեղափոխել Արևմտյան Ուելսի աղբանոց: Ըստ տղամարդու՝ նա ցանկացել է օգնել ընկերոջը ազատվելու հին մեքենայից:

Այդ արտասովոր «կառույցով» Ռիչարդսը անցել է ավելի քան 200 մետր ժամում մոտ ութ կիլոմետր արագությամբ: Արդյունքում բրիտանացին տուգանվել է 80 ֆունտ ստեռլինգ։