Բորիս Ջոնսոնը և Լարի կատուն Դաունինգ-սթրիթից մի խումբ դպրոցականների են ընդունել


23:30 , 31 օգոստոս, 2019

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն իր նստավայրում դպրոցականների է ընդունել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»
Երեխաներին դիմավորել է նաև Բրիտանիայի վարչապետների հայտնի կատուն՝ Լարին, հաղորդել են Ջոնսոնի գրասենյակից:

9-14 տարեկան երեխաները հարցեր են ուղղել Ջոնսոնի մամուլի քարտուղարի տեղակալ Լյուցիա Հոջսոնին: Նրանց համար նաև շրջայց է կազմակերպվել նստավայրում:

Նախկինում հաղորդվել էր, որ Բորիս Ջոնսոնը շնորհավորել է Լարիին՝ կատուների միջազգային օրվա կապակցությամբ: