Եթե սիրում ես ինձ, լիզիր բիբս


12:15 , 29 հունիս, 2013

Վերջերս ճապոնացի դեռահասների շրջանում նոր անսովոր սովորություն է ձևավորվել. ընկերուհուն սեր խոստովանելու համար տղան պետք է լիզի նրա բիբը: Ծիսակարգը ստացել է oculolinctus անվանումը: Նոր սովորության պատճառով դպրոցականների շրջանում բավականաչափ ավելացել է կոնյուկտիվիտի դեպքերը:

Կոնյուկտիվիտն աչքի լորձաթաղանթի բորբոքում է, որի պատճառն ամենից հաճախ ալերգիկ կամ վիրուսային ռեակցիան է, երբեմն նաև բակտերիալ վարակը: Ճապոնացի դեռահասների պարագայում այս նոր «ծիսակարգը»  դարձել է միկրոբների փոխանցման հեշտ ճանապարհ:

Առաջինն այս նորությանն ականատես է եղել ճապոնական դպրոցներից մեկի ուսուցիչը, ով հանկարծակի բռնացրել է դեռահասներին, երբ նրանք լիզում էին միմյանց բիբերը: Ուսուցչի հարցերին նրանք պատասխանել են, որ դա սիրո դրսևորման միջոց է և վաղուց արդեն շատ նորաձև է:

Մասնագետների ենթադրությունների համաձայն` սիրո այս անսովոր դրսևորման պատճառ է հանդիսացել ճապոնական երաժշտական խմբերից մեկի` «Born»-ի տեսահոլովակը, որտեղ դերասանուհին լիզում է երգչի բիբը: Ըստ մեկ այլ վարկածի` տենդենցը տարածվել է շնորհիվ ճապոնական կոմիքսների: