Ռոբերտ Քենեդիին սպանողին վիրավորել են ԱՄՆ-ի բանտում


21:15 , 31 օգոստոս, 2019

Ամերիկացի սենատոր և նախագահի թեկնածու Ռոբերտ Ֆ․ Քենեդիին սպանողի վրա հարձակվել են Կալիֆոռնիայի բանտում, նրան հոսպիտալացրել են դանակից ստացված վնասվածքներով՝ տեղեկացնում է TMZ-ը։

Սերհանը դատապարտվել էր ցմահ ազատազրկման 1968թ․ Լոս Անջելեսում Ռոբերտ Քենեդիի վրա հարձակվելու համար վերջինիս նախընտրական քարոզարշավի ժամանակ։

Նա կրում է պատիժը Կալիֆոռնիայի Ռիչարդ Դոնովանի բանտում։

75-ամյա Սերհանին վիրավորել են օգոստոսի 30-ի ցերեկը բանտի բակում, նրան գտել են պահակախմբի անդամները։ Սերհանի վիճակը ներկա պահին գնահատվում է կայուն։