Ինչ անել, եթե ամուսնության մեջ քեզ միայնակ ես զգում և ինչպես դա հաղթահարել՝ առանց հոգեբանի օգնության դիմելու


18:45 , 31 օգոստոս, 2019

Ամուսնացած մարդկանց գրեթե 30%-ն իրենց միայնակ են զգում։ Հոգեբանները նշում են, որ դա այն ժամանակ է տեղի ունենում, երբ զուգընկերների միջև կորում է զգայական կապը։

Միասին փորձենք պարզել, թե ինչպես կարելի է հաղթահարել միայնության զգացումը՝ ձեր երկրորդ կեսի կողքին գտնվելով։ Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն վերադարձնել հարաբերություններում ներդաշնակությունը։

1. Նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցրեք

Չկա ավելի լավ միջոց խնդիրը վերացնելու, քան այն լուծելու ուղղությամբ առաջին քայլն անելն է։ Ձեր ապրումներով կիսվեք ձեր երկրորդ կեսի հետ և նրան նույն բանը անելու հնարավորություն տվեք։ Եթե դուք ձեզ լքված եք զգում, անկասկած նա նույնպես նույն զգացողությունն ունի։

2. Մոռացեք հին վիրավորանքների մասին

Մոռացեք հին վիրավորանքների մասին։ Հոգեբանները պնդում են, որ ոչինչ այնքան չի նպաստում ամուսնության մեջ միայնության զգացողությանը, որքան չներված ցավը, վեճերն ու վիրավորանքները։ Եթե ձեզ նեղացրել են, աշխատեք ներել զուգընկերոջը և փակել այդ էջը։

3. Մի համեմատեք ձեր հարաբերությունները

Սոցցանցերը լիքն են «կատարյալ» ամուսնությունների օրինակներով։ Երբեք մի համեմատեք ձեզ ուրիշների հետ, երբ մարդ նայում է վառ նկարներին և համեմատում դրանք իր ունեցածների հետ, նրա մոտ կարող է միայնության զգացողություն առաջանալ։

4. Մեծացրեք ֆիզիկական կոնտակտը

Ֆիզիկական մերձեցումը հուզական զգացմունքների բանալին է։ Դա վերաբերում է ոչ միայն ինտիմ մտերմությանը, այլև մանրուքներին։ Միասին հեռուստացույց նայել, իրար մոտ նստել, անսպասելի գրկել և համբուրել և այլն։

5. Մի մտածեք նրա փոխարեն

Որքան երկար են մարդիկ իրար կողքի, այնքան ավելի հակված են մտածելու, որ գիտեն զուգընկերոջ զգացմունքներն ու մտքերը։ Սակայն հիշեք, որ իրականում դա այդպես չէ և պետք չէ դիմացինի փոխարեն մտածել, սակայն եթե նրա վարքը մտահոգիչ է, ապա նրա հետ բաց զրուցեք։ .

6. Պարզեք խնդրի աղբյուրը

Փորձեք հասկանալ, թե որտեղից է առաջացել միայնության այդ տհաճ զգացողությունը։ Հնարավոր է, որ իրական պատճառը լրիվ այլ տեղ է թաքնված, որը բացարձակ կապ չունի հարաբերությունների հետ։

7. Ողջ պատասխանատվությունը մի գցեք զուգընկերոջ վրա

Մի սպասեք, որ սիրելին ձեզ համար դառնա զուգընկեր, լավագույն ընկեր, սիրեկան, ծնող և ինտելեկտուալ խթանիչ՝ բոլորը մեկում։ Եթե այս բոլոր դերերը գցեք միայն ձեր զուգընկերոջ վրա, միշտ էլ կարող եք ձեզ հիասթափված և միայնակ զգալ։

8. Մի մեղադրեք սիրելիին կամ ձեզ

Զուգընկերոջը բոլոր խնդիրների մեջ մեղադրելու փորձը չի օգնի ձեզ հաղթահարել միայնության զգացողությունը։ Անվերջ մեղադրանքները, որ նա շատ է աշխատում, քիչ ժամանակ է հատկացնում ձեզ և այլն, միայն կհեռացնեն նրան ձեզանից։ Միևնույն ժամանակ պետք չէ խորասուզվել սեփական տխրության և ինքներդ ձեզ վրա ջղայնության մեջ, դրանից դուք ձեզ միայն ավելի վատ կզգաք։ Դրա փոխարեն ավելի քիչ ուշադրություն դարձրեք մանրուքներին և ավելիդրական հունով տարեք ձեր հարաբերությունները։

9. Ավելի շատ ժամանակ անցկացրեք միասին

Որքան քիչ է զույգը միասին ժամանակ անցկացնում, այնքան ավելի մեծ է հավանականությունը, որ նրանք իրենց միմյանցից հեռացած կզգան։ Որպեսզի այդպես չլինի, մտածեք, թե ինչով կարելի է զբաղվել, որ երկուսիդ էլ հետաքրքիր լինի։ Օրինակ, լավ սերիալ գտեք, ինչ–որ համեղ բան պատրաստեք և այլն։

10. Կիսվեք ձեր ապրումներով

Խոցելի լինելու վախը և բացվել չկարողանալը նպաստում են, որ մարդիկ իրենց միայնակ զգան հարաբերություններում։ Երբ դուք ինչ–որ մեկի կողքին եք, բայց նա շատ բան չգիտի, դա կարող է իրարից հեռանալու պատճառ դառնալ։ Այնպես որ, մի վախեցեք կիսվել զուգընկերոջ հետ ձեր նվիրական ապրումներով։ Եթե նա իրոք ձեզ սիրում է, ապա կլսի և կօգնի հաղթահարել ցանկացած դժվարություն և կասկածներ։