Էմիլիա Քլարկը պատմել է Հնդկաստանում Ռոուզ Լեսլիի հետ խելահեղ արձակուրդի մասին (Photo)


20:15 , 31 օգոստոս, 2019

«Գահերի խաղը» եթերաշրջան աստղեր Էմիլիա Քլարկը և Ռոուզ Լեսլին մեկնել էին ճամփորդության դեպի Հնդկաստան։ Վերադառնալով սովորական կյանքին Քլարկը Instagram-ում կիսվել է ճամփորդության ընթացքում արված լուսանկարներով և տպավորություններով։

«Նամասկար․ Սա գովազդ չէ, այլ ընդամենը 2 աղջիկ, որոնք ուղևորվել են Հնդկաստան և գրավվել կապիկների կողմից։ Այս ընթացքում ես հասցրել եմ 2 գիրք կարդալ՝ լավագույնները վերջին տարիների ընթացքում։ Կար նաև յոգա, համեմունքներ և գիտակցում այն բանի, որ այն ամենը, ինչ դուք երբևէ փնտրել եք, կարող եք գտնել ձեր մեջ։ Շատ պարզ է, բայց, Աստված իմ, դա ճիշտ է»,- գրել է Քլարկը։

Միևնույն ժամանակ Քլարկը մի քանի հեշթեգ է ավելացրել հրապարակմանը, որոնցից մեկը՝ «Ռոուզ Լեսլին տիրել է իմ սրտին»։