8-րդ հարկից ընկած 2 տարեկան երեխան ողջ է մնացել


12:09 , 29 հունիս, 2013

Ռուսաստանի Պսկով քաղաքում 2 տարեկան երեխան ընկել է բարձրահարկ շենքի 8-րդ հարկից և կենդանի մնացել:

Baltinfo.ru-ի փոխանցմամբ, երեխան տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ ոստիկանները այժմ հետաքննում են միջադեպը:

Նախնական տվյալներով, երեխան գտնվել է տատիկի տանը: Փոքրիկը աթոռը մոտեցրել է պատուհանագոգին, բարձրացել վրան ու ցած է ընկել: