Հայտնի են Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված ու վիրավոր ՀՀ քաղաքացիների անունները


14:54 , 31 օգոստոս, 2019

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս գրվեցին հիվանդանոցից։

Այժմ հիվանդանոցներում գտնվում են 4 քաղաքացիներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն։

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է Վրաստանում ավտովթարի հետևանքով զոհերի ու վիրավորների անունները:

Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: