ՀՀԿ-ն ու «Նոր ժողովրդավարությունը» կարևորում են երկկողմ հարաբերությունների խորացումը


12:06 , 29 հունիս, 2013

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը հունիսի 28-ին Աթենքում՝ Հունաստանի «Նոր ժողովրդավարություն» կուսակցության իններորդ Ազգային համագումարի շրջանակում, հանդիպել է «Նոր ժողովրդավարության» Գլխավոր քարտուղար Մանոլիս Կեֆալոյանիսի հետ: 

Երկուստեք կարևորվել է «Նոր ժողովրդավարություն» և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների` որպես ԵԺԿ մեծ ընտանիքի անդամների միջև հարաբերությունների խորացումը: 

Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ նշանակություն է տալիս ԵԺԿ անդամ կուսակցությունների հետ տեղի ունեցող հանդիպումներին:

Կողմերն անդրադարձել են նաև այնպիսի մարտահրավերների դիմագրավմանը, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը և ռասիզմի դրսևորումները: