ԱՄՆ-ն պատժամիջոցների ցուցակում է ներառել Adrian Darya իրանական լցանավը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։
Նշվում է, որ տվյալ լցանավը վերջերս է ազատ արձակվել Ջիբրալթարից և Լիբանան ուղևորվել։
Հստակեցվում է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության վարչությունը որոշել է լցանավի նկատմամբ գործողություններ ձեռնարկել, որն Իրանից 2․1 մլն բարել նավթ է տեղափոխում։
Գերատեսչության հայտարարության համաձայն՝ դրանից օգուտ է քաղում «Էլ Քուդս»-ը՝ Իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորումը։
Նշվում է նաև, որ պատժամիջոցների ցուցակում է ներառվել նավի նավապետը ևս։