«Փաստ». Երկու բնակարան, երկու ավտոմեքենա, բաժնեմաս ու շահաբաժին՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարարի հայտարարագրում


12:10 , 31 օգոստոս, 2019

«Բարձր տեխնոլոգիական արդյունաբե­րության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնա­տար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2019 թվականին պաշտո­նը ստանձնելու հայտարարագիրը:

Էթիկայի հանձնաժողովի պաշտոնա­կան կայքում հրապարակված տվյալնե­րի համաձայն՝ Ա. Աբրոյանը հայտարարագրել է երկու բնակարան, ինչպես նաև BMW 325 և NISSAN ROGUE մակնի­շի ավտոմեքենաներ:

Նորանշանակ փոխնախարարը հայտարարագրել է նաև 975500 ՀՀ դրամ բաժնեմաս:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրու­թյամբ Ա. Աբրոյանի դրամական միջոց­ները կազմել են 6 500 000 ՀՀ դրամ և 35 000 ՀՀ դրամ: Պաշտոնատար անձի պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականու­թյունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 27 245 137 ՀՀ դրամ, որից 8 720 137 ՀՀ դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 18 525 000 ՀՀ դրամը շահաբաժին է: 

Ար­մեն Աբրոյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի պաշտոնը ստանձնել է հունիսին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: