Երկրպագուներից ոմանց վախեցրել է Սքառլեթ Յոհանսոնի հիդանդագին տեսքը


23:30 , 30 օգոստոս, 2019

Ամերիկացի դերասանուհի Սքառլեթ Յոհանսոնի արտաքին տեսքը վախեցրել է երկրպագուներին:

Նշվում Է, որ 34-ամյա արտիստուհին «հոգնած և լաց եղած» տեսք ուներ և կարմիր ուղեգորգի վրա հայտնվել էր միայնակ: Երկրպագուներից ոմանք այն կարծիքն են հայտնել, որ Յոհանսոնին ծերացրել է անհաջող դիմահարդարումը:

Թե հատկապես որ երկրպագուներին է վախեցրել դերասանուհու արտաքին տեսքը, չի ճշտվում:

Մինչդեռ Յոհանսոնի մոլի երկրպագուները Twitter-ում նշել են, որ նրա տեսքը սքանչելի է, իսկ դերասանուհուն անվանել են «աստվածուհի»:

Յոհանսոնը գլխավոր դերում է հանդես եկել Նոա Բաումբաքի «Ամուսնական պատմություն» ֆիլմում, որի պրեմիերան կայացել է Վենետիկի 76-րդ կինոփառատոնում: Ժապավենում նաև խաղացել են Ադամ Դրայվերը և Լորա Դեռնը: