Պրահայում կարգելեն զբոսաշրջիկների շրջանում հայտնի զբաղմունքը


22:45 , 30 օգոստոս, 2019

Պրահայում տեղի պաշտոնյաները որոշել են քաղաքային փողոցներից հեռացնել կուտակված ավտոմեքենաները, որոնք զբոսաշրջիկներին տեղափոխում են տեսարժան վայրեր: Այդ մասին հայտնում է The Guardian-ը։

Այս որոշումը կայացվել է տրանսպորտային միջոցների ստուգումներից հետո որոնցից 58-ից 55-ը բարեհաջող չեն անցել ստուգումը։Ստուգումներն անցկացվել են Պրահայի բնակիչների բողոքներից հետո։ Տեխզննման ընթացքում բացահայտվել են այնպիսի խախտումներ, ինչպիսիք են ինքնագործ դետալներ, մեկ պտուտակով ամրացված անվադողեր և այլն։

Վերջին տարիներին նման մեքենաները, որոնք ենթադրաբար ներկայացնում են 1920-1930-ական թվականների չեխոսլովական ավտոմոբիլային արդյունաբերության դասական մոդելները, դարձել են քաղաքի իսկական այցեքարտ, որը փորձում է հաղթահարել զբոսաշրջիկների աճող հոսքը: Տեղի բնակիչների խոսքով՝ նման մեքենաները դարձել են ավելորդ տուրիզմի ախտանիշ, որն ավերում է քաղաքը։

Կեղծ ռետրո մեքենաները զբոսաշրջիկներին տեղափոխում են քաղաքի ամենագեղատեսիլ վայրեր՝ փորձելով վերստեղծել անցած դարաշրջանի զգացողությունը: Բայց իրականում այդ մեքենաների մեծ մասի տարիքը սկսվում է 2015 և 2016 թվականներին, և դրանք ներմուծվել են Լեհաստանից: