Մեգան Մարքլը մտադիր է վերադառնալ կինո


00:30 , 31 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, մտադիր է վերադառնալ պրոֆեսիոնալ դերասանական գործունեության։ Լենտա.ռու կայքը, հղում անելով International Business Times-ին, գրում է, որ այդ մասին հայտարարել է թագավորական փորձագետ Ռոբ Շուտերը։

Նա նշել է, որ «պալատի պատերից ներս» կյանքը ձանձրալի է Մարքլին, նա արդեն սկսել է իրեն առավել հարմար սցենար փնտրել։ Սպասվում է, որ Սասեքսի դքուհին կընտրի պատմական կամ վավերագրական ֆիլմ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ