Դատարանը տուգանել է Փաշինյանի քեռու տղային


22:00 , 30 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քեռու տղայի նկատմամբ հարուցված քրեական գործով դատարանը նրան մեղավոր է ճանաչել ու տուգանել 200 հազար դրամով։

«Վերլուծելով գործի նյութերը, հաշվի առնելով ՀՀ քրեական օրենսդրության վերը նշված պահանջներն ու Մամիկոն Հովհաննիսյանի անձը բնութագրող հանգամանքները` դատարանը գտավ, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է պատիժ նշանակել տուգանքի ձևով, որը բավարար կլինի նրա ուղղման ու վերադաստիարակման համար»,- ասված է  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր  Զ. Զաքինյանի որոշման մեջ։

Հիշեցնենք, որ Մ. Հովհաննիսյանի նկատմամբ քրեական գործ հարուցվել էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով։

Այս տարվա ապրիլին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Չեմ ուզում մազոխիստի տպավորություն թողնել, բայց ուզում եմ տեղեկացնել, որ իմ անմիջական ցուցումով քրեական գործ է հարուցվել իմ մի մերձավոր ազգականի թույլ տված ենթադրյալ չարաշահման փաստի առիթով»։

Դատաքննությունն իրականացվել է արագացած կարգով, Հովհաննիսյանն ընդունել է մեղքը։ Հիշեցնենք, որ Փաշինյանի մերձավորը աշխատանքի անցնելու համար կեղծ դիպլոմ էր ներկայացրել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ