Փախած խոզերին գտել են կերած հոթ դոգների հետքերով


20:15 , 30 օգոստոս, 2019

Շուրջ 250 խոզեր և խոճկորներ փախել են իրենց ագարակից ամերիկյան Վերմոնտ նահանգում՝ տեղեկացնում է Assocoated Press-ը՝ հղում կատարելով ագարակատեր Ուոլթեր Ջեֆրիսին։

Նրա խոսքով՝ փախած կենդանիների մեծ մասը վերադարձել է, նրանց կարողացել են գտնել հոթ դոգի նրբերշիկի և հացի մնացորսներով։

Որոնումներով զբաղվել են ագարակի մի քանի աշխատակիցներ և կամավորներ։ Խոզերին նրանք գտել են թփերի և փոսերի մեջ։

Այս իրավիճակը նհարմարություն է պատճառել հենց ագարակատիրոջը։ Քաղաքում կենդանիների զբոսնելու համար Ջեֆրիսին սպառնում է մի քանի հազար դոլարի չափովտուգանք, քանի որ խոզերը խանգարել են վարորդներին և հետիոտններին։