Լևոն Տեր-Պետրոսյանը՝ 1-ին նախագահի թոռը, ու ևս 53 ուսանող «Իմ քայլը» հիմնադրամից ստացան կրթաթոշակների հավաստագրեր (Video)


14:20 , 30 օգոստոս, 2019

Factor.am-ը գրում է.

Այսօր Մատենադարանում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամը կրթաթոշակների հավաստագրեր հանձնեց աշխարհի առաջատար ուսումնական հաստատություն ընդունված ուսանողներին: Ի թիվս 53 այլ ուսանողների՝ կրթաթոշակի հավաստագիր ստացավ նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Նա ուսանելու է Լոնդոնի համալսարանական քոլեջում, տնտեսագիտություն մասնագիտությամբ: «Իմ քայլը» հիմնադրամի ղեկավար Հովհաննես Ղազարյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, 1 մլն դոլար է ծախսվում կրթաթոշակներ տրամադրելու նպատակով: Նախապես ընտրվել է 55 ուսանող, որոնցից մեկը, սակայն, հրաժարվել է: Մանրամասները՝ տեսանյութում: