Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանա լճից 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր է բաց թողնվել


10:52 , 30 օգոստոս, 2019

Ստացա Սեւանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սեւանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի եւ Սեւանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանել: