«Փաստ». Գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է ոչ թե 7, այլ 15-20 տոկոս. Հրաչ Բերբերյան


12:00 , 30 օգոստոս, 2019

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով պարբերաբար ներկայացնում է տնտեսության և առհասարակ տարբեր ոլորտների ցուցանիշներ՝ համեմատականներ անցկացնելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ:

Մասնագետները ուշադրություն են դարձնում այն հանգամանքի վրա, որ հաճախ անտեսվում են անկումային ցուցանիշները, իսկ որոշ ցուցանիշներ առանց դրանց ուղղակի չեն արտացոլում իրականությունը: Մասնավորաբար, պաշտոնական տվյալների համաձայն, գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք ավելի քան 7 տոկոսի անկում:

«Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը, սակայն, «Փաստի» հետ զրույցում նշում է. «Կառավարությունն ասում է՝ գյուղատնտեսության ոլորտում ունեցել ենք 7 տոկոս անկում, բայց միանշանակ է, որ այս թվերն իրականությանը չեն համապատասխանում:

Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ գյուղատնտեսության ոլորտում անկումը կազմում է 15-20 տոկոս՝ հատկապես պտղի, խաղողի, ցորենի, կարտոֆիլի արտադրության, անասնապահության ոլորտներում: Բոլոր ուղղություններով ծանր վիճակ է»:

Նա նաև ընդգծում է, որ գյուղատնտեսական մի շարք ապրանքների գներ կբարձրանան, հատկապես նրանց, որոնց շուկայում դեֆիցիտ է առկա»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: