«Ժամանակ». Կառավարության նախագծով Չեռնոբիլում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացիները կստանան ամենամսյա թոշակ, կօգտվեն ամենամսյա անվճար բուժզննման և այլ արտոնություններից
09:50 , 30 օգոստոս, 2019
«Կառավարությունը ներկայացրել է «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի և այլ միջուկային աղետների հետևանքներից տուժած Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի նախագիծը:
Այս նախագծով սահմանվում է, որ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած վթարից տուժածները կստանան ամենամսյա թոշակ, կօգտվեն ամենամսյա անվճար բուժզննման, առողջարաններում բուժվելու և դեղորայքը 50 տոկոսով գնելու իրավունքից»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: