Կիկաբիձեն ուղևորությունները Ռուսաստան հպարտության բացակայություն է անվանել


00:45 , 30 օգոստոս, 2019

Վրացի դերասան և երգիչ Վախթանգ Կիկաբիձեն կրկին հերքել է Ռուսաստան իր այցերի մասին լուրերը, հաղորդում է «Կվիրիս պալիտրա» պարբերականը:

«Ինչպե՞ս կարող ես գնալ և երգել նրանց համար, ովքեր քեզ ծեծում են: Եթե դու զուրկ չես ինքնասիրությունից, դու չես գնա, իսկ եթե ոչ, ապա գնա և այնտեղ կեղտոտ կոշիկներ մաքրի»,- հայտարարել է արտիստը:

Նա հավելել է, որ շատ է սիրում Ռուսաստանի քաղաքացիներին, բայց չի սիրում երկրի քաղաքականությունը: «Եթե կարողանայի, ես այնտեղ ամեն ինչ կոչնչացնեի, բայց ինչ կարող եմ մենակ անել: Խորհրդային մտածելակերպից ազատվելու համար շատ ժամանակ է հարկավոր, բայց նրանք ստիպված կլինեն համակերպվել դրա հետ, իսկ ֆաշիզմը վերջնականապես կփլուզվի»,- ասել է Կիկաբիձեն:

Հուլիսին արտիստն աջակցել է վրացի երգչուհի Նինո Կատամաձեին, որը հայտարարել էր Ռուսաստանում համերգներից հրաժարվելու մասին: Ինքը՝ Վախթանգ Կիկաբիձեն, Ռուսաստանում ելույթներից հրաժարվել է 2008 թ.-ից՝ Հարավային Օսիայում զինված հակամարտության ավարտից ի վեր: