Քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարն առաջին հերթին ենթադրում է իրավական մշակույթի խթանման քաղաքականություն


23:06 , 29 օգոստոս, 2019

«Ժեգլովի» նախագիծը, մեղմ ասած, վատն է։ Նախ, առաջարկվող հանցակազմերը բավարար չափով որոշակի չէ։ Երկրորդ, քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարն իմ կածիքով առաջին հերթին ենթադրում է իրավական մշակույթի խթանման քաղաքականություն. իրականության մեջ հաճախ ենք հակառակը տեսնում քաղաքական իշխանության բարձր ներկայացուցիչներից։ Երրորդ, սեփական խնդիրները լուծելու համար ոչ ֆորմալ հեղինակություն վայելող որևէ անձի դիմելը քրեականացնելով և ազատազրկում նախատեսելով՝ փաստացի «քրեական ենթամշակույթի դարբնոց»՝ քրեակատարողական հիմնարկ ենք ուղարկում այդ ենթամշակույթի կրող չհանդիսացող անձանց։ Որ դառնան կրո՞ղ։

ՀԳ: Իսկ չեք ուզու՞մ քրեականացնել բախտ նայողին դիմելը։