Բանգկոկում շունը վիրավոր է ձևանում՝ մարդկանցից ուտելիք խնդրելու համար


22:15 , 29 օգոստոս, 2019

Բանգկոկի փողոցներից մեկում շուն է ապրում, որը վիրավոր է ձևացել՝ մարդկանցից ուտելիք խնդրելու համար։ Այս մասին հաղորդում է AOL News-ը։

Նշվում է, որ կենդանին սկսում է քարշ տալ հետևի թաթը, երբ նրան մարդիկ են մոտենում։ Տեղի բնակչուհու խոսքով՝ շունն արդեն տարիներ շարունակ բանեցնում է այդ հնարքը։

«Ես կարծում եմ՝ նա այդպես է վարվում, որպեսզի մարդկանցից ուտելիք խնդրի»,-ասել է կինը։

Նա հավելել է, որ ստուգել է կենդանու թաթը, բայց նրա հետ ամեն ինչ կարգին է։