Ալբանացի երգչուհին լավագույնն է ճանաչվել Սոչիի «Նոր ալիք» մրցույթում


21:15 , 29 օգոստոս, 2019

Ալբանացի երգչուհի Ինիս Նեզիրին լավագույնն է ճանաչվել Սոչիի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթում:

Ըստ մրցույթի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Ռումյանցևի՝ ժյուրին ալբանացի երգչուհու կատարումը գնահատել է ամենաբարձր բալերով:

Ըստ Նեզիրիի՝ «Նոր ալիք»-ում ինքը փորձել է ցուցադրել իր տաղանդի առավելագույն չափը, հետևաբար նա համարում է մրցույթում հաղթանակը «արժանի վարձատրություն աշխատանքի համար»:

«Վերջապես, ես կհավատամ իմ հաղթանակին միայն երեկոյան, երբ նրանք ինձ կհանձնեն մրցանակը: Առայժմ ես դեռ ցնցված եմ», – ասել է երգչուհին: