Երիտասարդը որոշել է պատժել նախկին ընկերուհուն՝ տնային պոռնոն ուղարկելով աղջկա մորը


20:30 , 29 օգոստոս, 2019

Մեծ Բրիտանիայում երիտասարդը որոշել է պատժել նախկին ընկերուհուն՝ իրենց մասնակցությամբ տնային պոռնոն ուղարկելով աղջկա մորը, գրում է The Sun-ը:

Սակայն, տհաճություններ սպասում էին ոչ թե աղջկան, այլ հենց իրեն՝ չարագործին: Գործը հասել է դատարան:

Չարամիտ երիտասարդին դատապարտեցին տասը ամիս ազատազրկման: Տուժողի խոսքերով, բաժանվելուց հետո երիտասարդը նրան հետապնդել է վեց ամիս, այնուհետև սկսել է սպառնալ և շուտով դիմել է նման քայլի: Նրանց ինտիմ հարաբերությունները տեսել են նաև աղջկա երեք ընկերները: