Կոլումբիայում կոկաինի ցանքատարածությունները կրճատվել են 25 %-ով


12:27 , 29 հունիս, 2013

Հողերի տարածքը, որտեղ Կոլումբիայում աճեցնում են կոկաին, կրճատվել է՝ հասնելով «պատմական նվազագույնի»: Այս մասին հաղորդում է BBC-ն` վկայակոչելով երկրի անվտանգության ծառայությանը:

Հաղորդվում է, որ ՄԱԿ հաշվետվությունում, որը պատրաստվում է հրապարակման, կնշվի, որ Կոլումբիայում 2011-2012 թթ. հողային մակերեսը, որում կոկաին են աճեցնում, կրճատվել է 25 %-ով` հասնելով շուրջ 48 հազար հեկտարի: 2011 թ. կոկաինի աճեցման համար հատկացվել էր 64 հազար հա հող:

BBC-ն, վկայակոչելով Կոլումբիայի պաշտպանության նախարար Խուան Կառլոս Պինսոնին, հաղորդում է, որ նման կրճատումը «կարևոր առաջընթաց է» անօրինական բիզնեսի դեմ պայքարում:

«Զոհերը և իշխանությունների ջանքերն անցած տարվա ընթացքում զուր չեն եղել»,- հավելել է նախարարը: