Երևանում ժամկետային զինծառայող է անհետացել


11:04 , 29 հունիս, 2013

Անհետացել է ժամկետային զինծառայող` Երևանի Ավան համայնքի բնակիչ, 21-ամյա Տարոն Հայրունին:

Վերջին անգամ նրան տեսել են հունիսի 27-ի առավոտյան՝ 8.30-ի սահմաններում՝ Մարաշ թաղամասում:

Տարոն Հայրունու հասակը 170 սմ է, սանրվածքը՝ կարճ, աչքերը՝ կապույտ: Հագին եղել է մուգ վերնաշապիկ:

Բոլոր այն անձինք, ովքեր որևէ տեղեկություն ունեն նրա մասին, կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ (094)23-47-47 Արամ։