Հայաստանի վարկանիշի բարձրացման համար հիմք է ծառայել Հայաստանի մակրոտնտեսական կայունությունը. Էկոնոմիկայի նախարար


12:45 , 29 օգոստոս, 2019

Panorama.am-ը գրում է.

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Moody’s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության սուվերեն վարկանիշը՝ «B1»-ից դարձնելով «Ba3»:

Գործադիրի այօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով այս փաստին՝ նշեց, որ սա սպասված իրադարձություն է, քանի որ 2006 թ-ից ի վեր Հայաստանի սուվերեն վարկանիշը չի բարձրացվել։

Վարչապետը Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել, թե  ինչու է սա կարևոր իրադարձություն և ինչու են տնտեսագետներն դա արդքան կարևորում:

Էկոնոմիկայի նախարարն ասաց, որ բարձրացնելով Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ «Մուդիզ»-ը միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ ու կարծիք է ստեղծում տվյալ երկրում եղած տնտեսական քաղաքականության հուսալիության ու զարգացման հեռանկարների վերաբերյալ:

«Այն փաստը, որ 2015-2016թթ-ին Հայաստանի սուվերեն վարկանիշն իջեցվելուց հետո այսօր առաջին անգամ այն բարձրացվում է, վկայում է այն մասին, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել են որպես դրական»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նաև սպասումներ են ձևավորվում, որ առաջիկայում ևս զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ