10:42 , 29 հունիս, 2013Կալիֆորնիայի բնակչուհին, ով կտրել էր ամուսնու առնանդամը և շպրտել աղբանոց, դատապարտվել է ցմահ ազատազրկման:
BBC-ի փոխանցմամբ, 50-ամյա Քեթրին Քյու վաղաժամ պայմանական ազատ արձակման իրավունք կստանա միայն 7 տարի հետո:
Նրա փաստաբանները հայտարարել են, որ կինը հոգեկան խնդիրներ է ունեցել մանկուց, քանի որ բռնության է ենթարկվել:
Տուժած ամուսինը նշել է, որ իր ինքնության շատ կարևոր մաս է կորցրել և կյանքն այլևս թերի է լինելու:
Նշվում է, որ Քյուն ամուսնուն քնաբեր է տվել, կապել մահճակալին և դանակով կտրել նրա առնանդամը, իսկ դեպքի վայր ժամանած ոստիկաններին հայտարարել, որ ամուսինը արժանի էր դրան: