Ըստ «նոր» Հայաստանի տրամաբանության՝ Գագիկ Խաչատրյանն ու Արցախի հարցը իրար հավասար Ամուլսա՞ր են


23:35 , 28 օգոստոս, 2019
ԽՆԴԻՐ
Արա Պապյանն ասում է. «Ամուլսարի հարցն ավելի կարևոր է, քան անգամ Արցախի հարցը»: Ալեն Սիմոնյանն ասում է, որ Գագիկ Խաչատրյանի թեման ավելի կարևոր է, քան Ամուլսարի թեման: Դավիթ Բաբայանն ասում է. «Ամուլսարը և Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը»:
Հիմա հարց՝ ըստ «նոր» Հայաստանի տրամաբանության՝ Գագիկ Խաչատրյանն ու Արցախի հարցը իրար հավասար Ամուլսա՞ր են, թե ամեն դեպքում՝ դուք տգետ, հիվանդ կամ դավաճան եք: