Ռիվալդոն Նեյմարին լավագույն ֆուտբոլիստների եռյակում չի ընդգրկել


00:45 , 29 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

«Բարսելոնայի» ու «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն կարծիք է հայտնել, որ իր աստղային հայրենակից Նեյմարը աշխարհի երեք լավագույն ֆուտբոլիստների թվին չի պատկանում:

«Աշխարհի լավագույն ֆուտբոլի՞ստը: Հիմա դա Մեսսին է: Երկրորդը, առաջվա պես, մնում է Ռոնալդուն: Ով է երրորդը՝ ես ասել չեմ կարող, բայց դա հաստատ Նեյմարը չէ:

Առաջին հերթին այն պատճառով, ինչ եղավ նախորդ մրցաշրջանում: Հնարավոր է՝ եթե նա վերադառնա Իսպանիայի առաջնություն, ապա արդեն 2019/20 մրցաշրջանում նորից վերադառնա լավագույնների եռյակ: Հնարավոր է՝ նա կարողանա նույնիսկ դառնալ լավագույնը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ