Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշը (ՈՒՊՀՀ), որի մասին այսօր կպատմենք, զարգացման նյարդաբանական–վարքային խանգարում է, որը հաճախ սկսվում է մանկական տարիքում և դրսևորվում է այնպիսի ախտանշաններով ինչպիսիք են ուշադրության կենտրոնացման խնդիրները, գերակտիվությունը և իմպուլսի վերահսկման դժվարությունները։
ՈւՊՀՀ ախտանշանները բաժանվում են երեք տեսակի։
Առաջին տեսակը վերաբերում է այն երեխաներին, որոնց մոտ առավել ցայտուն է արտահայտված անուշադրությունը։
- Երեխան հեշտությամբ ցրվում է
- Չի կատարում իր առջև դրված առաջադրանքները
- Չի լսում
- Սխալներ է անում անուշադրության պատճառով
- Մոռանում է ամենօրյա գործերի մասին (օր.՝ լվանալ ատամները)
- Հաճախ է կորցնում իրերը
- Երազկոտ է
Երկրորդ տիպը վերաբերում է այն երեխներին, որոնց մոտ ավելի զարգացած է հիպերակտիվությունը
- Հաճախ է նյարդայնանում
- Երկար մի տեղում նստած չի կարողանում մնալ
- Չի կարողանում հանգիստ խաղեր խաղալ
- Մշտապես շարժվում է, սողում, վազում
- Շատ է խոսում, բղավում, ծղրտում։
Երրորդ տիպը վերաբերում է երեխաների իմպուլսիվությանը
- Դժվարությամբ է սպասում իր հերթին
- Ընդհատում է զրուցակիցներին
- Դժվարանում է մինչև վերջ լսել, թե ինչ են իրեն ասում
Ինչպես կարելի է օգնել երեխային այս ախտանշանները նկատելու դեպքում
1. Պետք է համապատասխան դպրոց ընտրել, որտեղ նա իրեն լավ կզգա։
2. Եթե համախտանիշը սուր է դրսևորվում, կարող է օգնել հոգեթերապևտը։
3. Երեխային սպիտակուցներով հարուստ նախաճաշ տվեք։ Հիշեք, որ շաքարը հակացուցված է, այն սրում է հիպերակտիվությունը։
4. Երեխայի համար հանգիստ աշխատատեղ պատրաստեք, որտեղ ն դասերը կանի և չի շեղվի խաղալիքներով։
5. Երեխայի հետ շատ զբոսնեք, թող հեծանիվ, անվաչմուշկներ և վազակ քշի։
6. Երեխային ուշադիր լսեք առանց շեղվելու, քանի որ այդպես նա էլ է սովորում նույնն անել։
7. Երեխային անպայման որևէ սպորտաձևի տվեք։
Եթե ՈՒՊՀՀ համախտանիշը հայտնաբերված է, ուրեմն անպայման հետևեք այս խորհուրդներին և անպայման դիմեք մասնագետի։