Գտնվել է զոհաբերված հարյուրավոր երեխաների գերեզման


22:15 , 28 օգոստոս, 2019

Հնէաբանները Պերուում՝ Լիմա քաղաքից դեպի հյուսիս, գերեզման են հայտնաբերել՝ 227 երեխաների մարմիններով: Բոլորը զոհաբերվել են՝ գրում է AFP- ն:

Գիտնականները նշել են, որ այս պահի դրությամբ այն երեխաների ամենախոշոր գերեզմանն է աշխարհում, նրանց տարիքը 4-ից 14 է:

Երեխաները զոհաբերվել են չիմու մշակույթի աստվածներին՝ ասում է հնագետ Ֆերեն Կաստիլոն: Ենթադրվում է, որ սա բոլոր հայտնաբերված մնացորդները չեն, և մահացածների թիվը կարող է շատ ավելի մեծ լինել:

«Երեխաների հետ կապված այս պատմությունն անվերահսկելի է: Ուր էլ փորենք, ամեն անգամ մեկ այլ մարմին ենք գտնում», – ասել է Կաստիլոն: