Ջերադ Բաթլերը կիսվել է «Սա Սպարտա՛ն է» արտահայտության պատմությամբ


21:15 , 28 օգոստոս, 2019

Ամերիկացի դերասան Ջերադ Բաթլերն ասել է, թե ինչպես է 300 սպարտացիների մասին ֆիլմում հայտնվել «Սա Սպարտա՛ն է» արտահայտությունը, որը մեմ է դարձել, հաղորդում է GO պարբերականը։

Բաթլերը նշում է, որ այդ արտահայտությունն իր իմպրովիզացիան էր։

Հայտնի է, որ ռեժիսոր Զաք Սնայդերի մտահաղացմամբ՝ դերասանի հերոսը՝ Լեոնիդ թագավորն, այդ արտահայտությունն ինքն իր համար պետք է հնչեցներ։

Դերասանի խոսքով՝ դուբլերից մեկում ինքը որոշել է բարձրաձայնել այդ արտահայտությունը։

Բաթլերը խոստովանում է՝ նկարահանման խմբում ոչ ոք դրան չէր սպասում։ Այդպիսի դուբլը խմբի անդամներին ստիպել է զսպել ծիծաղը։