Գևորգ Պետրոսյանին դատի են տվել


19:40 , 28 օգոստոս, 2019

Hraparak.am-ը գրում է.

«Դատալեքս» դատական-տեղեկատվական  համակարգից տեղեկացանք, որ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի դեմ հայց է ներկայացվել։ Հայցվոր կողմը «Նոր Սերունդ» մարդասիրական հասարակական կազմակերպությունն է։

Պահանջվում է գործարար համբավին պատճառած վնասի հատուցում։ Հայցը մակագրվել է դատավոր Էդուարդ Ամալյանին։

ՀԳ Ի դեպ, «Նոր Սերունդ» ՀԿ-ն «Հրապարակին» եւս դատի է տվել՝ գեյերի համագումարի մասին անցած տարի տպագրված մի հրապարակման կապակցությամբ։