21:15 , 28 օգոստոս, 2019Tert.am-ը գրում է.
Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը և նրա ամուսինը՝ ռեփ կատարող Քանյե Ուեսթը, այցելել են ԱՄՆ Օհայո նահանգում գտնվող «Չիզքեյքի գործարան» (Cheesecake Factory) անվանումով ռեստորան, գրում է Daily Mail-ը:
Մասնավորապես, ուրբաթ 38-ամյա Քիմը և 42-ամյա ռեփերն այցելել են «Չիզքեյքի գործարան», ապա, ըստ երևույթին, ռեստորանի ուտեստները հավանելով, վերադարձել են նաև հաջորդ օրը:
Աղբյուրը հաղորդում է, որ զույգը Դեյթոն քաղաք է ժամանել Քանյեի կիրակնօրյա պատարագներին նախատեսված ելույթի համար՝ ի հիշատակ օգոստոսի 4-ին բարերից մեկում հրաձգության հետևանքով 10 զոհերի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ