18:10 , 28 օգոստոս, 2019Pastinfo.am-ը գրում է.
Սահմանադրական դատարանն այսօր աշխատակարգային որոշմամբ հետաձգել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումների քննության գործով վաղը՝ օգոստոսի 29-ին նշանակված նիստը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Սահմանադրական դատարանից։
Ըստ հաղորդագրության՝ նիստը հետաձգվել է՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտությունից։
Նշենք, որ գործի դատաքննությունը կսկսվի սեպտեմբերի 3-ին։
