Ինձ համար ավելի կարևոր է Գագիկ Խաչատրյանի գործը, քան՝ Ամուլսարի. ԱԺ փոխնախագահ


18:00 , 28 օգոստոս, 2019

Aysor.am-ը գրում է.

«Իմ քայլը» խմբակցության նիստում քննարկվել է ԲԴԽ անդամի, կանոնադրության փոփոխության և աշխատանքային այլ հարցեր, նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

Դիտարկմանը՝ չի եղե՞լ քննարկում Ամուլսարի մասով՝ Սիմոնյանն ասաց, որ վերջինս ԱԺ օրակարգ չի գալու և այլ մասնագիտական տիրույթում գտնվող հարց է, հետևաբար պատգամավորները զուտ կարծիք կարող են հայտնել.

«Դա խմբակցություն քննարկելիք հարց չէ, գտնվում է մասնագիտական ոլորտում, հիմա դուք ամեն մի պատգամավորից, մի քաղաքական գործչից կարծիք եք վերցնում՝ համադրելով փորձում լուր ստանալ, բայց դրանից հո հարցը չի լուծվում, ոչ էլ ինչ-որ դիրքորոշում է պարզ դառնում: Դա ինտրիգ է, լավ վերնագիր գրելու համար», - ասաց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում կարծիքին, որ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի բնակավայրում երեկ ԱԱԾ ստուգումները ու երեկոյան Խաչատրյանի ձերբակալումը փորձ է շեղել հասարակությանն Ամուլսարի խնդրից՝ Սիմոնյանն ասաց.

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ