Երևանում աղբահանության իրականացումը վերջնական վտանգի տակ է


17:10 , 28 օգոստոս, 2019

Hraparak.am-ը գրում է.

«Սանիթեքը» հայտարարությամբ է հանդես եկել, որում մասնավորապես ասվում է․

«Սիրելի՛ երևանցիներ,
Տեղեկացնում ենք, որ շահագրգիռ մարմինների կողմից հետևողականորեն իրականացվող ռազմավարության և ընկերության ֆինանսական վիճակի վրա շարունակական ճնշումների արդյունքում վերջնականապես վտանգված է «Սանիթեքի» կողմից ծառայաթյունների մատուցումը: Ֆինանսական ճնշումների արդյունքում ընկերությանը վճարվող գումարից պահվել է ավելի քան 300 միլիոն ՀՀ դրամ:
Ընկերությունը հայցում է համաքաղաքացիների ներողամտությունը ծառայությունների մատուցման հետագա վատթարացման համար»։