Սկոլարին թեթև զբոսանք է համարել Իսպանիայի՝ Թաիիթիի հետ ունեցած խաղը


10:09 , 29 հունիս, 2013

Կոնֆեդերացիաների Գավաթի խաղարկության տանտերերի՝ բրազիլիացիների ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին կարծում է, որ Իսպանիայի հավաքականի հետ հուլիսի 1-ին կայանալիք եզրափակիչ խաղից առաջ իրենց մրցակիցը որոշակի առավելություն ունի, հայտնում է իսպանական լրատվամիջոցները։

Մասնավորապես, աշխարհի հնգակի չեմպիոնների մարզիչը նշում է, որ Աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոնները մեկ խաղ պակաս են անցկացրել խաղարկությունում։

«Իսպանիան եզրափակիչ հանդիպմանը կներկայանա՝ մեզնից մեկ խաղ պակաս անցկացնելով։ Նրանց մրցավեճը Թաիթիի հետ՝ ես, որպես այդպիսին, խաղ չեմ համարում, քանի որ այդ դիմակայությունում իսպանացիների բոլոր հիմնական խաղացողները դուրս չեկան խաղադաշտ։ Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստներն օժտված են բարձր անհատական վարպետությամբ, իսկ նրանց մարզիչը հրաշալի աշխատանք է իրականացնում։

Այդուհանդերձ, կարծում եմ, որ մենք ի զորու ենք հաղթել նրանց»,-եզրափակել է Սելեսաոյի փորձառու մարզիչը։