Պաշտոնական. Վիուլեն Այվազյանը՝ Երևանի ֆուտբոլիստ


16:15 , 28 օգոստոս, 2019

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստ Վիուլեն Այվազյանը պայմանագիր է կնքել «Երևանի» հետ: Այս լուրը հաստատեց ակումբի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ 24-ամյա հարձակվողը  ակումբի գույները կպաշտպանի մինչև մրցաշրջանի ավարտը:

Այվազյանը նախկինում հանդես է եկել «Փյունիկում», «Շիրակում», լատվիական «Վենդսպիլսում» և բելառուսական «Դնեպրում»: