ԱԻՆ-ը Գյումրիում փողոցի աղբամանի մեջ նռնակի հայտնաբերման վերաբերյալ ահազանգ է ստացել


15:10 , 28 օգոստոս, 2019

Armenpress.am-ը գրում է.

«911» ծառայությունում  օգոստոսի 28-ին, ժամը 13:32-ին  ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գորկու փողոցում՝ աղբամանի մեջ, հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: